Իմ տունը իմ ամրոցն է

Ներկայումս տիրող իրավիճակի կրակը թեկուզ մի քանի րոպեյով, բայց մարեցինք «Իմ տունը իմ ամրոցն է» նախագծին պատրաստվելով: Անդրադարձանք ամենասիրուն թեմաներից մեկին: Կարծում եմ աշխարհում ամեն ընտանիք իր երկրի արտացոլանքն է ու հիմա ես հպարտորեն կարող եմ նշել, որ ծնվել եմ հայ ավանդական ընտանիքում: Ընտանիքումս միշտ հայկականությունը պահպանվել է ինչը ինձ ժպիտով ներկայացնելու առիթ է տալիս: Շատ ու շատ ավանդույթներ ունենք: Ամենասիրվածներց մեկը այն է, երբ ամեն փոքր առիթ տոնի վերածելով հավաքվում ենք գյուղում ու իսկական խնջույքի վերածում: Սիրում եմ նաև պահածոների փակման գործընթացը, երբ տան աղջիկները այս ու այն կողմ վազելով փորձում են օգնել ու միևնույն ժամանակ սովորել մեծերից: Երգ ու պարը միշտ ուղեկից են լինում մեզ: Այստեղ ամեն մեկը գիտի իր դերն ու տեղը: Ընտանիքումս ազգային ծեսերը նշվում են մեծ շուքով: Միշտ սիրել եմ ուշադիր զննել մեծերի հայացքները դեպի մեզ ուղղված: Սիրել եմ լսել նրանց մանկությունից պատմություններ, երբ մենք փոքրերով հավաքվում ենք մեծերի շուրջը ու ուշադիր լսում ամեն դետալ: Կարծես հետադարձ կապ եմ հաստատում ու համեմատություններ տանում մեզ հետ: Խրատներ ու խորհուրդներ շատ-շատ եմ լսել, բայց ամենատպավորիչը, որ երբևիցե չեմ մոռացել եղել է «երբեք չհանձնվես, միշտ առաջ-ը»: Ցավոք ընտանեկան արխիվից լուսանկարներ հրապարակել չեմ կարող քանի որ բոլոր նկարները ներկա պահին ինձանից հեռու են((

Առօրյաս կարանտինի ժամանակ որոշել եմ առանձին նյութի մեջ տեղավորել «Անկոչ հյուրը» վերնագրով:

Оставьте комментарий