Կրկին Գյումրին…

Ճամփաներ կան, որ միշտ տանում են ու բերում, որտեղ ուղղակի անցորդ չես այլ վերադարձող մի հուշ, որտեղ հոգիդ ավելի խորն է ճախրում, որտեղ լույսն ու մութը դու ես որոշում: Լուսավոր ենք մենք, լուսավոր են մեր օրերը , 3 ճերմակի մեջ փաթաթված օրեր: Կրկին Գյումրին... Նայում ես սպիտակին ու հոգիդ ազատում ներսումդ տիրող թոհուբոհից, միտքդ արձակում … Читать далее Կրկին Գյումրին…

Անվերնագիր Գյումրին :)

Աշխարհը նման է գրքի. ովքեր չեն ճամփորդում, կարդում են գրքի միայն առաջին էջը: Իսկ առաջին էջը ոչինչ է այդ հսկա աշխարհից: Չէ՞, որ մեր կյանքը լցվում է հիշողությոիններով, ճամփորդած վայերի մասին տեղեկություններով, լուսանկարներով, տեսանյութերով: Դա այն հարստությունն է, որը ոչ մեկ չի խլի քեզանից: Մեր կատարած ամեն 100 քայլից հետո աշխարհը փոխվում է, նորովի բացվում … Читать далее Անվերնագիր Գյումրին 🙂

Երազ թե՞ Թիֆլիս

Ասում են ամենագեղեցիկ հանդիպումները դեռ չկայացած հանդիպումներն են: Երբեմն այդ չկայացած հանդիպումներն այնքան քաղցր ու սիրով լեցուն են թվում, որ ցանկանում ես թողնել այդպես էլ չկայացած, որ չփշրվի եթերայինը: Թիֆլիսսս....Իրոք որ. պարզ ժպիտներով, երազկոտ աչքերով, թրթռացող սրտերով հասանք Թիֆլիս: Ճափորդություն էր, որը մեկ բառով կարելի է նկարագրել ` «երազ»: Արդեն մի քանի րոպե է ինչ … Читать далее Երազ թե՞ Թիֆլիս

Կոնդ

Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում եք հին քաղաք, հին թաղամաս: Համոզված եմ պատկերացնում եք եվրոպական փոքրիկ, նեղ փողոցներով ու սրճարաններով թաղամասերը: Երևանում հին թաղամաս այլևս չես գտնի, որը պահպանել է այդ շունչը: Տեսեք ասում ենք Կոնդ, հին թաղամաս է, նույնիսկ մի հաղորդման ժամանակ են անդրադարձել Կոնդի հին թաղամաս լինելուն: Իմ ֆոտոպատմությունը Կոնդի մասին է: Նկարներս … Читать далее Կոնդ

Հյուսիսում ամեն ինչ այլ է…

Հյուսիսում ամեն ինչ այլ է, հյուսիսում ամեն ինչ գեղեցիկ է, հյուսիսում ժպիտները, հայացքները ուրիշ են, հյուսիսը սեր է... Կարծես այն մի ուրիշ աշխարհ բացեց մեր առջև, որը պետք էր բացահայտել: Բացահայտե՞լ: Կապույտ երկինք, չորս կողմը սար ու լեռ: Ձախից ձյունապատ լեռները արևի պես ժպտում են, աջից եղևնուտներով լի սարերը իրենց մոտ են կանչում: Կարծես հյուսիսի … Читать далее Հյուսիսում ամեն ինչ այլ է…

Արատես

Մեզ հիշողություններ պարգևելու հերթը Արատեսինն էր: Արատեսը այլ հեքիաթ ստեղծեց մեզ համար: 4կողմը ձյունապատ լեռներ ու սարեր և մեր «գիժ» թիմը: Էլ ի՞նչ է պետք հավես օրեր ունենալու համար: Արատեսում տեսնելու շատ բան չկար ` կիսաքանդ վանքը, արջի քարանձավը, գետը, սակայն ժամանակը բովանդակալից անցկացնելու համար բոլոր դրույթները տրված էր մեզ: Սահնակներ, մինչև կեսգիշեր պարեր ու … Читать далее Արատես

Հեքիաթ հիշեցնող Տավուշը…

Ահա և եկավ մեր հաջորդ արկածային ճամփորդությունը: Հիմա գրկաբաց Տավուշն էր մեզ սպասում: Առաջին կանգառը `Սևանն էր: Նայում էր մեզ, ժպտում, ալիքների միջոցով բարի ճանապարհ մաղթում: Հետո `Դիլիջանը գույնզգույն տերևների խշխշոցով երգեր էր հյուսում մեզ համար: Ապա Իջևաննին բարև ասեցինք: Իջևանում կանգառը փոքր-ինչ ավելի հետաքրքիր էր: Հասնելով մեր սիրելի Ընկեր Հերմինեի տուն , այգում տեսանք … Читать далее Հեքիաթ հիշեցնող Տավուշը…

Ճամփորդություն դեպի Ջերմուկ….

Սեպտեմբերի 28, ճանապարհ դեպի Ջերմուկ: Շարժվեցինք առավոտյան ժամը 9:30: Ճամփորդության նպատակն էր միանալ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը, ծանոթանալ Հայաստանի բնապահպանական խնդիրներին և այդ արդյունքում հասցվող վնասներին: Մեր ուրախ ճանապարհի առաջին կանգառը եղավ Ամուլսարի առաջին պոստը, որտեղ ունեինք հանդիպում պոստերի պահապանների հետ: Զրուցեցինք, քննարկեցինք որոշակի հարցեր կապված Ամուլսարի, նրան հասցվող վնասների մասին: Զարմացած եմ … Читать далее Ճամփորդություն դեպի Ջերմուկ….