Ճամփորդություն դեպի Ջերմուկ….

Սեպտեմբերի 28, ճանապարհ դեպի Ջերմուկ: Շարժվեցինք առավոտյան ժամը 9:30: Ճամփորդության նպատակն էր միանալ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը, ծանոթանալ Հայաստանի բնապահպանական խնդիրներին և այդ արդյունքում հասցվող վնասներին: Մեր ուրախ ճանապարհի առաջին կանգառը եղավ Ամուլսարի առաջին պոստը, որտեղ ունեինք հանդիպում պոստերի պահապանների հետ:

Զրուցեցինք, քննարկեցինք որոշակի հարցեր կապված Ամուլսարի, նրան հասցվող վնասների մասին: Զարմացած եմ ու հիացած, որ այդ երիտասարդերն այդքան մեծ կամք ունեն ու 100 օր շարունակ կտրվել են իրենց բնականոն կյանքից և ապրում են պաշտպանի կյանքով: Իրենց տնակի վրա թողեցինք մեր «ձեռագիրը» դարձնելով այն ավելի գունեղ ու խոսուն. « Ո՛չ ցինաիդին», «Ամուլսարը սար է», «Ջերմուկը հանք չի դառնա»:

Այս կոչերը պետք է դառնան բոլորինս ու գիտակցենք, որ բնութունը բումերանգի օրենքով է շարժվում:

Ապա շարժվեցինք դեպի Ջերմուկ քաղաք: Երեկոն շարունակեցինք քաղաքային զբոսանքով: Չնայծ, որ օդը սառն էր, բայց մենք մեզ լավ էինք զգում և չէինք ուզում վերադառնալ հյուրատուն:

Հաջորդ օրը ոչ պակաս արդյունավետ և հետաքրքիր էր: Առավոտյան այցելեցինք դեպի Ջերմուկի գործարան: Ծանոթացանք ջերմուկի արտադրության սխեմային, արդյունահանման ծավալներին: Հետաքրքիր է այսպիսի գործարաններում լինելը:

Այդ ամենը տեսնելով` մեծ ոգևորությամբ քայլարշավով շարժվեցինք դեպի ճոպանուղի, այդտեղից էլ Արփա գետի մոտով Ջերմուկի ջրվեժ: Իհարկե Թռչկանի հետ չես համեմատի: Բայց ամեն դեպքում տեսարանը շատ սիրուն է: Դեեե ինչ ճամփորդություն առանց լուսանկարների: Մի քանի նկար անելուց և տեսարանը վայելելուց հետո վերադարձանք հյուրատուն:

Խաղերը, զրույցները ստիպում էին մոռանալ ժամանակի մասին:

Ինչ խոսք, Ջերմուկում շատ լավ անցավ. օրերը հագեցած էին` լցված ծիծաղով, արևով ու ջերմությամբ: Շատ բան սովորեցի այս օրերի ընթացքում, բայց ավաղ օրերը շատ շուտ ավարտվեցին ու պետք էր արդեն վերադառնալ….

Լուսանկարները ` Եվա Բերբերյան և Միքայել Առաքելյանի

Оставьте комментарий