«Մեքսիկացին»

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը մեզ է հասցրել բազմաթիվ պատմվածքներ: Դրանցից մեկը ` «Մեքսիկացին» խորիմաստ և հետաքրքիր մի պատմություն է, որը կարող է նաև խրատական դաս լինել ոմանց համար: Այն մի բարձրահասակ մեքսիկացու մասին էր, ով փնտրում էր աշխատանք, որպեսզի կերակրի իր տանը գտնվող 13 հոգուն: Ժուան Քաբրալը դիմում է մի գյուղացու, սակայն գյուղացին սկզբում մերժում է, ապա վերջիվերջո համաձայնվում: Պատմվածքում մեքսիկացու բնավորության գծերը չի տրվում, բայց նրա գործերից և արաքներից պարզ է երևում է, որ նա բավականին համառ և նպատակասլաց անձնավորություն է: Նրա ամբողջ ունեցվածքը իր կինն էր` Կոնսուելյան, որդիները` Պաբլոն և Պանչոն, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն` չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հրացանը, և վաղուց պառաված ձին:

Ագարակատերը ` հորեղբայրը ասում էր, իբրև նա լսել է, որ բոլոր մեքսիկացիները գողեր են, նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի: Իսկ հետո հորեղբոր կարծիքը փոխվեց: Նրանք քանի տարի է արդեն նորմալ բերք չէին ստանում և նա մտածեց, որ, եթե մեքսիկացին տասներեք հոգու կերակրել է այս ձմեռ, ուրեմն` այնքան էլ վատ տարի չի լինի: Ապա համեմատություն մտցրեց ճապոնցիների և մեքսիկացիների միջև , ասելով, որ ճապոնացիները երբեք չորս շուն չէին պահի, այլ կքարկոծեին և կքշեին նրանց:

Оставьте комментарий