Երազ թե՞ Թիֆլիս

Ասում են ամենագեղեցիկ հանդիպումները դեռ չկայացած հանդիպումներն են: Երբեմն այդ չկայացած հանդիպումներն այնքան քաղցր ու սիրով լեցուն են թվում, որ ցանկանում ես թողնել այդպես էլ չկայացած, որ չփշրվի եթերայինը: Թիֆլիսսս….Իրոք որ. պարզ ժպիտներով, երազկոտ աչքերով, թրթռացող սրտերով հասանք Թիֆլիս: Ճափորդություն էր, որը մեկ բառով կարելի է նկարագրել ` «երազ»: Արդեն մի քանի րոպե է ինչ փորձում եմ տեսածս, զգացածս ու ապրածս պատկերել, բայց չեմ կարողանում: Չեմ կարողանում որովհետև սիրո, ջերմության, ընկերության գույները չեմ կարողանում գտնել: Կարծես Թիֆլիսը ու Երևանը շուրջպար էին բռնել մեր կողքին: Երեխաների հետ առաջին, իսկ օրը մտերմացանք: Կարծես 100 տարի է ինչ ճանաչում էինք իրար: Դեռ չհասցնելով սովորել նրանց ներկայությունը, արդեն կարոտում ենք աներևույթ բացակայությունը: Արդեն հասցրել ենք կարոտել նրանց ստվերը, որ ուղեկցում էին մեզ ամեն քայլափոխի, ամեն հարազատ դարձած ու անծանոթ փողոցներում: Զգացողություններս աննկարագրելի են: Եթե սկսեմ ծավալվել կարծում եմ համացանցը բեռնվածությունից կսկսի լավ չաշխատել: Այնտեղ ամեն ինչ հոյակապ էր: Վստահ էի, որ լավ ժամանակ ենք անցկացնելու, բայց, որ այսքան կսիրենք Թիֆլիսը ու այնտեղի բնակիչներին, չէի սպասում: Կարծում եմ հիշողություններիս գրքից առանձին հատոր պետք է առանձնացնեմ «Երազ կոչվող Թիֆլիսը» վեռնագրով: Հին, մուգ, գորշ շինությունները էլ ավելի պայծառ ու գունեղ են սարքում հիշողություններս:

Առաջին օրն անձրև էր տեղում, սակայն անձրևի ամեն կաթիլի մեջ կարծես արև էր փայլում: Արև էր փայլում ու ջերմացնում մեր սառած ձեռքերը: Ակամա քեզ թվում էր Թիֆլիսը գրկել ու բաց չի թողնում: Քայլելով Թիֆլիսի նեղ փողոցներով կարծես Վենեցիայի թաղամասերից մեկում հայտնված լինես, իսկ ուղղությունը փոխելով դեպի «Հին Թբիլիսի» քեզ զգում ես Երևանյան Կոնդում: Սակայն դու ո՛չ Երևանում ես, ո՛չ Վենեցիայում: Դու Թիֆլիսում ես: Արևոտ ու ժպտացող Թիֆլիսում: Համոզված եմ դեռ երկար տարիներ եմ հիշելու ու կարոտելու այս 5 օրը: Անհամբեր սպասում եմ մյուս տարվան, որպեսզի նոր այցով նոր հիշողություններ ձեռք բերեմ ու «գրկեմ Թիֆլիսին»:

Оставьте комментарий